News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Շուրջ 130000 բնակչություն ունեցող Նոր Նորքում խնդիրները տարբեր են,  վարչական շրջանի նոր ղեկավարի մոտեցումները՝ հստակ: Ի՞նչ սպասելիքներ կարող են ունենալ բնակիչները և ինչ ուղղություններով են արդեն իսկ աշխատանքներ տարվում. ներկայացնում է Հայկ Մհրյանը:

«Աշխատանքս հաճույքով եմ անում, որովհետև մղումս նոր Երևանի, նոր Հայաստանի համար ինչ-որ մի ձևով օգտակար լինելն է, իմ լուման ներդնելն է, որպեսզի մեր Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները զգան, որ քաղաքի ղեկավարությունը, ՀՀ ղեկավարությունը մտահոգ են իրենց խնդիրներով և հնարավորության սահմաններում անում են ամեն բան, որ ամեն ինչ ավելի լավ լինի»,- նշել է Հայկ Մհրյանը:   

Ապօրինի շինարարության և հողազավթման խնդիրներն օրակարգում են: Պահանջը բոլոր վարչական շրջանների առջև քաղաքապետի կողմից  հստակ է դրված: Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան 1/3 հասցեում կասեցվել է մայրաքաղաքի հերթական ապօրինի շինարարությունը: 

«Հասարակական շինություն է մեծ ծավալի, ոչ մի փաստաթուղթ չունեն:  Վարչական շրջանի աշխատակիցները և Նոր Նորքի ոստիկանության բաժնի աշխատակիցները հրատապ եկել են դեպքի վայր, կասեցրել շինարարական աշխատանքները: Շինությունները բոլորը պետք է լինեն համապատասխան թույլտվությամբ, ունենան իրենց ճարտարապետական տեսքը և կանոնները, իսկ այդ թույլտվությունը բացարձակ խնդիր չէ, ցանկացած քաղաքացի կարող է դիմել քաղաքապետարան և ստանալ այդ թույլտվությունը, եթե նախագիճը համապատասխանում է քաղաքաշինական նորմերին»,- նշել է վարչական շրջանի ղեկավարը:

Բնակչության հետ կապը լինելու է մշտական, բարձրացվող հարցերին վարչական շրջանի ղեկավարը ծանոթանալու է տեղերում: Թվարկելով խնդիրները՝ Հայկ Մհրյանը խոստանում է, որ դրանք հետզհետե լուծումներ են ստանալու:

«Մեծ ուշադրություն ենք ցանկանում դարձնել այնպիսի խնդիրներին, որոնք առաջնահերթ հուզում են մեր բնակչությանը, մասնավորապես՝ աղբահանության կազմակերպում,  մանկապարտեզների նորոգում, այգիների նորոգում, որոնք դեռ բարեկարգված չեն, բազմաբնակարան շենքերի պահպանություն: Աշխատանքները շատ են, հիմա ղեկավարության հսկողությամբ ծրագրեր ենք մշակում, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչ ժամանակահատվածում, ինչ միջոցներով կկարողանանք հնարավորության սահմաններում մեր բնակչության խնդիրները հոգալ»,-նշել է Հայկ Մհրյանը:

Նոր Նորքում առկա խնդիրները բարձրաձայնելու հարցում վարչական շրջանի ղեկավարը կարևորում է նաև գործող +(374 11) 518 688 թեժ գիծը և բնակիչներին հորդորում՝ ուղիղ կապ հաստատել վարչական շրջանի աշխատակազմի հետ:

Տպել
Partner news