News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երկակի գործակալ, ՀԳՎ-ի նախկին գնդապետ Սկրիպալի թունավորումն ու սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը միավորում է այն, որ երկու դեպքում էլ հանցագործները քիչ բան են արել իրենց մասնակցությունը թաքցնելու համար, իսկ նրանց անպատկառ արարքները միանգամից միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեցին Մոսկվայի եւ Էր Ռիադի վրա։ Այս մասին գրել է The Wall Street Journal-ի սյունակագիր Հերի Շմիդտը։

Ըստ նրա՝ երկու հարձակումներից հետո ստացված տեղեկատվությունն էլ մատնացույց էր անում, որ թափթփվածությունը վատ կազմակերպելու եւ ծրագրելու պատճառ է եղել։ Ինչպես այլ կերպ կարելի է բացատրել Բելգիայում հայտնի տեսախցիկների կողմից Սկրիպալին թունավորող ռուսական գործակալների նկարահանումը։

Սյունակագիրը կարծում է, որ սաուդյան եւ ռուսական իշխանությունները կարող էին նման բաներ կազմակերպել՝ այլախոհներին վախեցնելու համար։ Ընդ որում, անպատժելիության զգացումի պատասխանատվության անմիջական կրողը Արեւմուտքն է՝ ասվում է նյութում։ ԱՄՆ-ը, Բրիտանիան եւ նրանց դաշնակիցները վերջին տարիներին վճռականորեն չեն արձագանքել նման դեպքերին, անգամ եթե դրանք իրենց տարածքում են կատարվել։

Կարելի է միայն ցանկանալ, որ արեւմտյան կառավարություններն իրենց սկզբունքները ավելի բարձր դասեն քաղաքական գործոններից, որոնք նրանց այսպիսի երկրների հետ հարաբերությունների անհրաժեշտություն են թելադրում՝ ամփոփել է Շմիդտը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ