News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Լիտվայի գյուղացիների եւ կանաչների միություն» խորհրդարանական խմբակցությունը ուրբաթ հաստատել է Սահմանադրության նոր փոփոխությունը, որը նախատեսում է սեյմում խորհրդարանականների թիվը 141-ից 121-ով կրճատել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Չնայած, որ պետությունը ժողովրդագրական փոփոխությունների հետ է բախվում, խորհրդարանի պատգամավորների թիվը մինչեւ այսօր անփոփոխ է մնում: Ճիշտ կլիներ հաշվի առնել բնակչության թվաքանակի նշանակալի փոփոխությունները եւ հետեւել այլ երկրների օրինակին», — ասվում է խմբակցության ղեկավար Ռամունաս Կարբաուսկիսի մամուլի հաղորդագրությունում:

1992-ին, երբ Սահմանադրության ստեղծողները հաստատեցին բանաձեւ, որով ձեւավորվել էր խորհրդարանը, երկրում 3.7 մլն բնակիչ էր ապրում: Վիճակագրության ծառայության վերջին տվյալներով, հոկտեմբերի սկզբին Լիտվայի մշտական բնակիչների թիվը կազմում էր 2.7 մլն մարդ:
«Կրճատվում է նաեւ Լիտվայի քաղաքացիների թիվը, որոնք կարող են ընտրություններին քվեարկել», — հավելել է պատգամավորը:
Նրա խոսքով, Սահմանադրության փոփոխության նախագիծը արդեն ստորագրել են խորհրդարանի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսը, ինչպես նաեւ խմբակցության 44 անդամները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ