News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի աճուրդներից մեկում վաճառքի կհանվի Ստեֆան Ցվայգի «Այրող գաղտնիքը» ստեղծագործության հիման վրա գրված Սթենլի Կուբրիկի սցենարը։ Տեքստը կորած էր համարվում եւ գտնվել է միայն 2018 թվականի հուլիսին Բրիտանիայում, հայտնում է Vesti-ն՝ վկայակոչելով Dazed-ն։

Մեկնարկային գինը 20 հազար դոլար է, աճուրդը կկայանա նոյեմբերի 20-ին։ Սցենարը շուրջ 100 էջ է։ Աճուրդի ներկայացուցիչները նշում են, որ տեքստն ամբողջությամբ ավարտված է եւ ցանկության դեպքում կարելի է այդ սցենարի հիման վրա ֆիլմ նկարահանել։

Կուբրիկը սցենարն ավարտել է 1956 թվականի հոկտեմբերի 24-ին։

Ցվայգի «Այրող գաղտնիքը» ստեղծագործությունը պատմում է տղամարդու մասին, որը փորձում է գրավել ամուսնացած կնոջը՝ ընկերանալով նրա 10-ամյա տղայի հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ