News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան «Սատանայական տաճար» կրոնական կազմակերպության ներկայացուցիչները դատի են տվել Netflix սթիմինգային ծառայությանն ու Warner Bros ընկերությանը։ Սատանայի երկրպագուները պնդում են, որ վհուկ Սաբրինայի արկածների մասին սերիալի հեղինակները խախտել են իրենց հեղինակային իրավունքները, հայտնում է Vesti-ն՝ վկայակոչելով Variety-ն։

Սատանիստներն աշխարհահռչակ ընկերություններից պահանջում են 50 միլիոն դոլարի չափով փոխհատուցում։

Ամբողջ հարցն այն է, որ Chilling Adventures of Sabrina սերիալում ցույց է տրված Բաֆոմետի արձանի լուսանկարը, որը դատական հայցի նախաձեռնողները պնդմամբ՝ շոուի հեղինակները վերցրել են Դեթրոյթի «Սատանայական տաճար-ից։

Netflix-ի եւ Warner-ի ներկայացուցիչներն այս տեղեկությունը չեն մեկնաբանել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ