News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
USD
477.53
EUR
539.8
RUB
7.55
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Քալիֆորնիա նահանգում անտառային երեք հրդեհները տարածվել են մի քանի հազար հեկտար տարածության վրա։ Los Angeles Times-ը հայտնել է բնակչության եւ հրշեջների շրջանում բազմաթիվ տուժածների մասին։

Թերթը գրել է, որ նահանգի հյուսիսում բռնկված հրդեհը մոտ 8 հազար հա տարածք է ընդգրկել։ Անտառտնտեսության հակահրդեհային պաշտպանության քալիֆորնիական դեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Հադին ասել է, որ տեղեկություններ են ստացվում բազմաթիվ տուժածների, հիմնականում Փարադայս քաղաքում ավերված շենքերի մասին, սակայն ստույգ տվյալներ դեռեւս չկան։

Լոս Անջելեսից հարավ բռնկված երկու հրդեհների միասնական տարածքը մոտ 7 հազար հա է։ Ուրբաթ առավոտյան սկսվել է 75 հազար շենքերից տարհանումը։

Հինգշաբթի առավոտյան բռնկված անտառային հրդեհները ուժեղ քամու հետեւանքով շատ մեծ արագությամբ տարածվել են։ Ավելի քան 2000 հրշեջ է մասնակցում դրանց մարման աշխատանքներին, սակայն կրակն առայժմ վերահսկողությունից դուրս է՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի կողմից խոցված ամերիկյան ԱԹՍ-ն օդ է բարձրացել ԱՄԷ-ից. Զարիֆ
«00:14-ին ամերիկյան անօդաչուն օդ է բարձրացել ԱՄԷ-ից՝ անտեսանելիության ռեժիմով եւ խախտել ...
Ավտովթար՝ Վլադիմիր Վարդանյանին սպասարկող մեքենայի մասնակցությամբ․ նրա վարորդն ընդունել է մեղավորությունը
Վթարի հետեւանքով Opel-ի վարորդ Ա. Թեմուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․․․
Քաջարանցին Կապանում փորձել է մեքենա փախցնել, բայց չի կարողացել գործի գցել շարժիչը
Ավտոմեքենա փախցնելու փորձ Կապանում...
Թմրամոլները շենքի տանիքում կրակ էին վառել ու «ծակվում» էին. Ոստիկանները «կոտրեցին կայֆը»
Բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի տանիքում հայտնաբերել է օգտագործված եւ չօգտագործված սրվակներ ու ներարկիչներ…
Բռնաբարության փորձի համար մեղադրվող 28-ամյա Մարտիկին Գերմանիայից տեղափոխել են Հայաստան
Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երեւան չվերթով Հայաստան է տեղափոխվել 28-ամյա…
Միջադեպ բժշկական կենտրոնում. շտապելով 4-րդ հարկ` նկատել են կասկածելի պահվածքով մի կնոջ
47-ամյա կինը ժամը 19.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել…