News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կրկնակի ռեկորդով չեմպիոնական հաղթանակ․ Աշգաբադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է չեմպիոնի կոչումը։ 109 կգ քաշային մարզիկն առաջին մոտեցմամբ բարձրացրել է 230 կգ` դառնալով աշխարհի ռեկորդակիր, երկրորդ մոտեցմամբ հրել է 240 կգ` սահմանելով աշխարհի նոր ռեկորդ: Հայստանի ներկայացուցիչը երկամարտում 435 կգ արդյունք է գրանցել և արծաթե մեդալը նվաճած չինացի մարզիկին գերազանցել 16 կգ-ով:

Տնտեսական հեղափոխության համար ևս մարդիկ պետք է վեր կենան իրենց բազկաթոռներից․ թավշյա հեղափոխության սկզբունքով տնտեսությունը բարելավելու այս թեզին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ղազախստանի հայերի հետ հանդիպմանը․ կառավարությունը քաջալերում է աշխատանքը, բայց քաջալերվողներ առանձնապես չկան, քանի որ շատերն ուզում են մնալ աղքատ, որպեսզի չզրկվեն նպաստից։

Հայաստանում այսօր աշխատում է 350 հազար մարդ եւ նրանց աշխատանքի արդյունքը, Փաշինյանն ասել է, բաժանվում է 800 հազար մարդու մեջ: Իսկ կառավարությունը չի ուզում, որ այդ 800 հազարի կյանքը լավացնելու համար 350 հազարը «ճռան ու քամվեն»։

«Փարոսի» համակարգը, ըստ Փաշինյանի, աղետներ է հարուցել Հայաստանում, քանի որ աղքատի անվան տակ հարյուրավոր ապահով մարդիկ մսխել են պետության փողը, իսկ կառավարությունը չգիտի այդ նպաստառուներից քանիսն են իրականում աղքատ։

Կառավարության ընտրած կադրերը բարկացրել են ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանին․ այսօր նա մի քանի օրինակ է հիշել, երբ նախկին իշխանությունից մարդկանց պաշտոններ են տվել, իսկ իր ընկերներին, որոնք, ասել է, 10 տարի պայքարել են ռեժիմի դեմ, անգործ են թողել։ Նորերի կադրային սխալներն ամբողջացնելու համար Եղիազարյանը հիշել է նաև նախարարի և միասեռականի լուսանկարը։ 

Մյուս թերությունը, որ Գուրգեն Եղիազարյանը նկատել է, ընտրովի արդարադատությունն է․ թալանը մինչև վերջին կոպեկը վերադարձնելու ու թալանողներին բռնելու խոստումները, ըստ Եղիազարյանի, մի օրինակից այն կողմ չանցան։ 

Հանրապետականը ուզում է լինել միակ և անհրաժեշտ ընդդիմություն։ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ խորհրդարանում Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն, և նախ Ղարաբաղի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար: Ըստ Սարգսյանի՝ դրան դիմանալ հնարավոր է միայն կառուցողական եւ փորձառու թիմի, այսինքն՝ իրենց հետ բանավեճի եւ փոխգործակցության միջոցով։

Էդվարդ Շարմազանովը արտաքին սխալներից է խոսել՝ ավելի կոնկրետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մանդատը կորցնելու մասին։ Սա, ըստ նրա, Փաշինյանի կառավարության հերթական բացահայտ ձախողումն է: Իսկ ի՞նչ է լինելու հետո․ Շարմազանովը  պատասխանել է իր հարցին՝ ձախողումը քողարկելու համար ականատես կլինենք կոռուպցիայի դեմ պայքարի, նոր բացահայտումների։ Իր տեքստը պատգամավորն ավարտել է ափսոսանքով՝ ինքը սպասում էր Փաշինյանի արձագանքին, բայց նրա խրոխտ ու վճռական խոսքի փոխարեն ստացավ լռություն․ «Մտահոգիչ է, եղբա՛յր»,- ամփոփել է Շարմազանովը։

Կապույտ մազերով աղջկա սկանդալը շարունակում է զոհեր պահանջել։ Ասյայի ընկերոջը՝ ադրբեջանցի Թեհրան Բայրամովին հայրենակիցները ամոթանք են տալիս հայուհու հետ նկարվելու համար։ Երիտասարդը պատմել է, որ լուսանկարները հրապարակել էր մարդկանց միավորելու հույսով, բայց արձագանքը չափազանց բացասական եղավ․ Թեհրանին սկսել են վիրավորել, ոմանք նունիսկ խոստացել են դաժան դատաստան՝ սպառնալով սպանել նրան։

ԵՊՀ ուսանողական խորհրդն ու «Ռեստարտ» նախաձեռնությունը երեկվանից կոնֆլիկտի մեջ են։ երկուսն էլ ակցիա են արել՝ մի կողմը պահանջել է լուծարել ուսխորհուրդը, քանի որ երեք տարի համագումար չեն արել, հակառակ կողմը ևս օրենքներ է հիշեցրել, թե լեգիտիմ ընտրված խորհուրդ են, ուրեմն չպետք է միջամտություն լինի։ Վիճող կողմերին հանդիպել է կրթության նախարարի պաշտոնակատարը, ապա լրագրողների հետ զրույցում, ըստ էության, ակնարկել, որ ռեստարտն անխուսափելի է։

Դոլարի փոխարժեքի աճը կանգ չի առնում, այսօր այն կազմել է 487 դրամ, եվորյի և բրիտանական ֆունտի փոխարժեքները նվազել են, եվրոն 553 դրամ է, ֆունտը՝ 634,  իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 29 դրամ։

Հայաստանում նոյեմբերի 9-ի ցերեկը և 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում ևս նույն օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +13+15:

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ