News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 10-ին նշվում է Հաշվապահության միջազգային օրը (International Accounting Day): Այդ տոնը հաճախ անվանում են նաեւ Հաշվապահի օր (Accountant's Day):
Օրվա ընտրության համար հիմք է հանդիսացել 1494 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած իրադարձությունը, երբ Վենետիկում հրատարակվել է Լուկի Պաչիոլիի «Ամեն ինչ թվաբանության, երկրաչափության եւ համամասնության մասին» (Summa de Arithmetica, Geometria, Proportioni et Proportionalita) գիրքը, որտեղ հեղինակը փորձում է ամփոփել տվյալ ժամանակաշրջանի մաթեմատիկական գիտելիքները, հայտնում է Calend.ru-ն։

Լուկա Պաչիոլին համարվում է «հաշվապահության հայրը», չնայած ոչ գյուտարար էր, ոչ էլ հաշվապահության համակարգի մշակողը։ Նա միայն նկարագրել է այն մեթոդները, որոնք իրենց աշխատանքում օգտագործել են վենետիկցի առեւտրականները իտալական Վերածննդի ժամանակաշրջանում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ