News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նորվեգական կառավարությունը որոշում է կայացրել նոր լիցենզիաներ սահմանել Սաուդյան Արաբիա արտահանվող ռազմական նյութերի եւ ռազմական օգտագործման բազմաֆունկցիոնալ արտադրանքի համար՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Սրա հետ մեկտեղ, պարզաբանվում է, որ Նորվեգիան երբեք Սաուդյան Արաբիա ուղղակիորեն զենք եւ զինամթերք չի արտահանել։ Նյութերի մասին որորշումը կայացվել է Սաուդյան Արաբիայի հետ կապված վերջին իրադարձությունների զարգացումը, Եմենում եւ տարածաշրջանում իրավիճակը գնահատելուց հետո, չնայած Նորվեգիայի ԱԳՆ-ը չի տիրապետում Եմենում իր երկրի զենքն օգտագործելու մասին որեւէ տեղեկատվության։

Նորվեգական NRK հեռուստառադիոընկերության կայքը գրել է, որ վերջին տարվա ընթացքում երկիրը Սաուդյան Արաբիային վաճառել է ռազմական ոլորտին վերաբերող նյութեր եւ սարքեր՝ ընդհանուր 41 մլն նորվեգական կրոն արժողությամբ, մինչդեռ 2016թ․ այդ թիվը կազմել է 23 հազար կրոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ