News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի տրանսպորտի փոխնախարար Ջո Ջոնսոնը հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ կառավարությունը գնում է դեպի «անկանոն Brexit», ինչը «հեռու է այն ամենից, որ խոստացվել էր»՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Brexit-ը պառակտել է իմ երկիրը, պառակտել քաղաքական կուսակցություններին։ Եւ պառակտել ընտանիքներ։ Թեեւ ես կողմ եմ քվեարկել ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալուն, ես շատ էի ուզում, որ կառավարությունը, որի կազմում պատիվ եմ ունեցել ծառայել, Brexit-ը հաջողության վերածի՝ միավորի երկիրը, մեր կուսակցությունը եւ, այո, իմ ընտանիքը»,- իր բլոգում գրել է Ջոնսոնը։

Նա նշել է, որ բրիտանացի ժողովուրդն, ըստ էության, ընտրություն չունի։ Ըստ նրա՝ մի տարբերակով Բրիտանիան ԵՄ-ն կլքի համաձայնագրով, որը կնպաստի երկրի տնտեսության թուլացմանը եւ կզրկի ձայնի իրավունքից։ Մյուս տարբերակը համաձայնագրի բացակայությունն է, ինչը, Ջոնսոնի կարծիքով՝ աղետալի կլինի երկրի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել