News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է նախկին առաջին տիկին Միշել Օբամային, ով իրեն մեղադրել էր Բարաք Օբամային ոչ օրինական նախկին նախագահ համարող շարժմանն աջակցելու մեջ՝ տեղեկացնում է CNN-ը։

Միշել Օբաման հայտարարել էր, որ երբեք չի ների Թրամփին՝ «birther» շարժման մեջ նրա «դերի» համար։ Այդ շարժման մասնակիցներն ասում են, որ Օբաման ԱՄՆ նախագահ լինելու իրավունք չուներ, քանի որ երկրի քաղաքացիությունը ծննդյան իրավունքով չէր ստացել։

«Ես բանավեճին բանավեճով կպատասխանեմ, ես երբեք Օբամային չեմ ների այն, ինչ նա արեց ԱՄՆ բանակի հետ։ Բանակը հյուծված էր, եւ ես ստիպված էի դա ուղղել։ Այն, ինչ նա արել է մեր բանակի հետ, մեր երկիրն անվտանգ չի դարձրել քեզ համար, ե՛ւ քեզ, ե՛ւ քեզ»,- հայտարարել է Թրամփը։

Նշված մեղադրանքը Միշել Օբաման ներկայացրել էր իր նոր գրքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ