News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Վիկտորիա եւ Նոր Հարավային Ուելս նահանգներում 15 մարդ է կալանավորվել 14 մասնավոր սեփականություններում ոստիկանության իրականացրած խուզարկությունից հետո, փոխանցում է Australian Assosiated Press-ը։  

Միլդուրա, Ռեդքլիֆ, Այրիմփլ, Ռոբինվեյլ եւ Յուսթոն  քաղաքներում խուզարկությունների ժամանակ առգրավվել է մարիխուանա, դեղատոմսով բաց թողնվող դեղամիջոցներ, զինամթերք, դրամական միջոցներ եւ երկու ավտոմեքենա:

Խուզարկության արդյունքում երկու մարդ մեղադրվում է թմրանյութերի վաճառքի, 6-ը` թրաֆիքինգի, եւս հինգը մեղադրվում են մի շարք այլ հանցագործությունների մեջ: Նրանք բոլորը դատարանի առաջ կկանգնեն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ