News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ավստրիայի դեսպան Յոհաննես Այգներին Մոսկվայի օգտին պաշտոնաթող ավստրիացի սպայի կողմից պետական գաղտնիքի միտումնավոր հրապարակման մասին Վիեննայի հայտարարության առնչությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությանը։

Նախարարությունում տարակուսանք են հայտնել այն փաստի առնչությամբ, որ Ավստրիան նախընտրել է եղած կասկածները չքննարկել ռուսական կողմի հետ երկխոսության կապուղիների հաստատման միջոցով, այլ դիմել է  լրատվամիջոնցերով սենսացիոն տեղեկության տարածման եւ Մոսկվայից հրապարակայնորեն բացատրության պահանջման։ ԱԳՆ-ն այս մատեցումն անընդունելի է համարում։

Ուրբաթ օրը հայտնի է դարձել, որ Ավստրիայի բանակի պաշտոնաթող գնդապետը ձերբակալվել է ի օգուտ Մոսկվայի լրտեսության կասկածանքով: Նրան վերագրվում  է գրեթե 20 տարվա ընթացքում ռուսական հատուկ ծառայություններին գաղտնի տեղեկություն փոխանցելու մեղադրանք։ Գնդապետին սպառնում է 10 տարվա ազատազրկում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ