News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հորդանանում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 11-ի, ասված է Հորդանանի կառավարության ներկայացուցիչ Ջումանի Գնեյմատի հայտարարությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Համապատասխան ծառայությունները Ալ Վալյա շրջանում փրկել են 2 քաղաքացիների․․․Փրկարարները նաեւ նկատել են անհայտ կորած համարվող մեկ մարդու դի, այսպիսով, զոհերի թիվն աճել է մինչեւ 11 մարդու»,-ասել է Գնեյմատը։

Նրա խոսքով՝ քաղաքացիական պաշտպանության հարյուրավոր աշխատակիցները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։ Այժմ կա երկու անհայտ կորածի մասին տեղեկություն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ