News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան արձակել է խորհրդարանը եւ հայտարարել 2019 թվականի հունվարի 5-ին նոր ընտրություններ անցկացնելու մասին՝ այդպիսով փորձելով կանխել երկրում խորացող ճգնաժամը՝ առաջացած վարչապետի պաշտոնանկության հետեւանքով, որը նրա հակառակորդները համարում են հակասահմանադրական, հաղորդում է Fox News-ը:

Նախագահի ստորագրած պաշտոնական ծանուցագիրը հրապարակվել է նախօրեին՝ ուրբաթ օրը: Այդ փաստաթղթի համաձայն՝ թեկնածուների անունները կհայտարարվեն մինչեւ այս տարվա նոյեմբերի 26-ը, իսկ նոր խորհրդարանը կգումարվի 2019 թվականի հունվարի 17-ին:

Պարբերականի փոխանցմամբ՝ Շրի Լանկան քաղաքական ճգնաժամի մեջ է հայտնվել այս տարվա հոկտեմբերի 26-ից, երբ երկրի նախագահը աշխատանքից ազատել է վարչապետ Ռանիլ Վիկրեմեզինգեին՝ նրան փոխարինելով Մահինդա Ռաջապաքսայով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news