News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի կոչը ԵՄ բանակ ստեղծելու մասին բնութագրել է որպես «շատ վիրավորական», փոխանցում է Sky News-ը։

Նախօրեին ԱՄՆ նախագահը ժամանել էր Փարիզ Առաջին աշխարհամարտի ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը մասնակցելու։

Իր թվիթերյան միկրոբլոգում Թրամփը պատասխանել է եվրոպական բանակ ստեղծելու մասին Մակրոնի գաղափարին, որը կպաշտպաներ Եվրոպան ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից։   

«Շատ վիրավորական է, բայց գուցե նախ Եվրոպան իր մասնաբաժինը վճարի ՆԱՏՕ-ում, որը ԱՄՆ-ն զգալի մակարդակով սուբսիդավորում է»,-գրել է Թրամփը։

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները պետք է հանդիպեն այսօր եվրոպական անվտանգության, Սիրիայի եւ Իրանի հարցերը քննարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թրամփ․ Մենք 100 տոկոսով ՆԱՏՕ-ի հետ կլինենք, սակայն․․․
ԱՄՆ նախագահը բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը․․․
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին
Նիստը նվիրված էր ռազմական ու քաղաքական տեսանկյունից «Վճռական աջակցություն» առաքելության ընթացքի շուրջ կարծիքների փոխանակմանը…
ՆԱՏՕ-ից դուրս գալու Թրամփի յուրաքանչյուր քայլ իմփիչմենթի հիմք կհանդիսանա․ կոնգրեսական
Կոնգրեսը կամ նախագահի խորհրդականները ստիպված կլինեն լուրջ գործողություններ նախաձեռնել․․․
Մակեդոնիայի վարչապետն ասել է, որ երկիրը շուտով կդառնա ՆԱՏՕ եւ ԵՄ անդամ
Խորհրդարանի պատգամավորները արեւմտյան երկրների բաց դռներից մտնելու հնարավորություն են տվել...
ՄՓՀՀՊ շուրջ վեճի լուծման հարցում ՆԱՏՕ-ն պատրաստ է ռազմական միջոցներին. Ստոլտենբերգ
Պատասխանելով հարցին, թե ինչպես կարելի է խուսափել Ռուսաստանի հետ հակամարտության սրումից, Ստոլտենբերգը ընդգծել է երկխոսության կարեւորությունը....
Ներկայիս համաշխարհային իրադրությունում հարկավոր է ավելացնել ՆԱՏՕ երկրների պաշտպանական ծախսերը. Ստոլտենբերգ
«Բրեքսիտից հետո ՆԱՏՕ-ի գումարային հոսքերի 80 տոկոսը ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից է գալու», - ընդգծել է նա...