News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Բրիտանական TheTelegraph պարբերականը կազմել է բնակավայրերի ցուցակ, որոնք զբոսաշրջիկներին մոլորության մեջ են դնում, փոխանցում է Turizm.Ru-ն։

Մի քանի քաղաքներ շատ հատկանիշներով պետք է լինեն մի երկրում, սակայն փաստացի տեղակայված են աշխարհի լրիվ այլ ծայրում։

Ցուցակը բացում է Լա Կումբրեսիտա քաղաքը։ Այն Գերմանիայի սյուրռեալիստական հատվածն է Արգենտինայի գյուղական տարածքում։ Փողոցի նշանները քաղաքում գերմաներենով են, իսկ ռեստորաններում կարող եք վայելել շնիցել, գուլյաշ, բավարական գարեջուր։ Բնակավայրը հիմնադրել է գերմանական մի ընտանիք, որը Արգենտինա է տեղափոխվել 1932 թվականին եւ լեռներում հանգստի տուն կառուցել, որը կհիշեցներ իրենց հայրենիքը։

Կանադական Լաբրադոր կղզու Նյուֆաունդլենդ նահանգի Ռեյ Բեյ գյուղը կտեղափոխի ձեզ Բասկերի երկիր։ Հենց այստեղից XVI դարում բերեցին հատուկ յուղ, որն օգտագործվում էր Իսպանիայի եւ եվրոպական երկրների պալատները ու տաճարները կառուցելիս։

Իռլանդիայի գլխավոր բնութագրիչները՝ երեքնուկը, մուգ գարեջրի հայտնի ապրանքանիշները, թզուկների պես հագնված մարդկանց հեշտությամբ կգտնեք Կարիբների Մոնսերատ քաղաքում։

Ֆրանսիայում մի կտոր Շոտլանդիա կարող եք գտնել Օբինի սյուր Ներ քաղաքում։Այն կառուցվել է Հարյուրամյա պատերազմից հետո Ֆրանսիայի տարածքում բնակություն հաստատած շոտլանդացիների կողմից։ Օբինի սյուր Ներն ունի իր սեփական վիսկին, ամեն տարի ֆրանս-շոտլանդական փառատոնը՝ հուլիսին եւ կապտականաչ թարթան՝ շոտլանդական բրդյա վանդակավոր կտորը, որից էլ շոտլանդական կիլտերն են կարում։

Մյուս քաղաքների թվում, որոնք իրենց տեղում չեն ֆրանսիական Պոնդիչերին է Հնդկաստանում, Լոնդոնի մասնիկը Շանհայից 20 կիլոմետր հեռավորության վրա, հոլանդական Սթելենբոշ գյուղը Հարավային Աֆրիկայում, բրիտանական Պուերտո Մադրինը Արգենտինական Պատագոնիայի ափին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news