News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հայտարարել է Եվրոպայում անվտանգության ամրապնդման անհրաժեշտության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Արդար չէ, երբ Եվրոպայի անվտանգությունն այսօր ապահովվում է միայն Միացյալ Նահանգները․․․Հենց այդ պատճառով ես ենթադրում եմ, որ մեզ անհրաժեշտ է ավելի շատ հնարավորություններ Եվրոպայում, ավելի ընդգրկուն եվրոպական պաշտպանություն, որպեսզի կիսենք այդ խնդիրը»,-հայտարարել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանության ծախսերի իր մասնաբաժինը ՆԱՏՕ-ում։

«Ես համաձայն եմ նախագահ Թրամփի հետ, որ մենք եւս պետք է ավելի շատ մասնակցություն ունենանք ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերին, հենց այդ պատճառով ես կարծում եմ, որ եվրոպական պաշտպանությանը վերաբերող իմ առաջարկները լիովին համապատասխանում են դրան»,-նշել է Մակրոնը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news