News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդի ղեկավար եւ Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը Լեհաստանի գործող իշխանություններին անվանել է «ժամանակակից բոլշեւիկներ», որոնք կարող են պարտվել, փոխանցում է Associated Press-ը:

Տուսկը, ում համարում են նախագահի հավանական թեկնածու, շաբաթ Լեհաստանում ելույթ է ունեցել Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Սրա հետ կապված՝ նա հիշել է պետական գործիչ մարշալ Յուզեֆ Պիլսուդսկուն, որը վերականգնել է Լեհաստանի անկախությունը, ինչպես նաեւ 1920 թվականին պայքարել է բոլշեւիկների դեմ, նաեւ արժանին է մատուցել քաղաքական գործիչ, Լեհաստանի նախագահ Լեխ Վալենսիային, որը «Համերաշխություն» պրոֆմիության հիմնադիրն է եւ 1980-ական թվականներին դիմակայել է կոմունիստական ռեժիմին:

Ի պատասխան առարկությանը, թե Պիլսուդսկու եւ Վալենսիայի օրոք Լեհաստանը բախվել է ավելի բարդ իրավիճակների, նա նշել է. «Ինչրո՞ւ չեք հաղթում ժամանակակից բոլշեւիկներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ