News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեք հանգամանքով է բացատրվում «Հանրապետության» և «Ազատ դեմոկրատների» դաշինքի «Մենք» անվանումը։ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, դաշինք կազմելու հուշագրի ստորագրումից հետո Արամ Սարգսյանը ներկայացրեց «Մենք» կոչվելու առավելությունները․ ««Մենք», որովհետև «մենք»-ը ներառական է, «մենք»-ը չի նշանակում «ես»․ դա շատ կարևոր է։ «Ես»-ն էլ է կարևոր, անհատի դերը քաղաքականության մեջ շատ էական է, բայց անհատը ոչինչ է, եթե չկա «մենք»»։ 

Երկրորդ հանգամանքը, ըստ Արամ Սարգսյանի, մարկետինգային է․ ««Մենք»-ը հայերենում ամենաշատն օգտագործվող բառերից է, և ամեն անգամ «մենք» ասելուց՝ քթի տակ կժպտաք ու կհիշեք մեզ, ինչն էլ որոշակի քվեներ կպարունակի, որը ևս համարում եմ շատ դրական»։ Երրորդ հանգամանքը Արամ Սարգսյանն ասաց՝ շատ-շատ կարևոր է համարում և բացատրեց, թե ինչու․«Այն մարտահրավերները, որ ունի Հայաստանը՝ Արցախի հարցից մինչև տնտեսական խնդիրներ, որևէ իշխանություն միայնակ լուծել չի կարող․ հիշեք ապրիլյան պատերազմը․ ռեժիմի տարիներն էին, բայց մեզանից յուրաքանչյուրը օգնեց՝ ինչով կարող էր, մի մասը գնաց խրամատ, մի մասը իր ունեցած միջոցներից գումար հատկացրեց՝ բանակին օգնելու համար, մյուսները տաք գուլպաներ ուղարկեցին էդ երեխեքին, որ չմրսեն, այսինքն՝ նույնիսկ ռեժիմի ժամանակ դարձանք «մենք» անգամ հանրապետականի հետ, ու եթե ուզում ենք մեր երկրի խնդիրները լուծել, բոլորով միասին պիտի լուծենք՝ որևէ մեկին չմերժելով։ Հետևաբար մեր կարգախոսն է՝ «Ես ու դու մենք ենք»»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ