News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցիչները լսել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ կապված ձայնագրությունները, փոխանցում է Associated Press-ը:

Նշվում է, որ Էրդողանի այս մեկնաբանությունը The Washington Post-ի սյունակագրի սպանության ձայնագրությունների գոյության առաջին հրապարակային հաստատումն է, որը հյուպատոսարան էր գնացել փաստաթղթեր ստանալու, որպեսզի ամուսնանա իր հարսնացուի հետ:

Թուրքիայի նախագահը Սաուդյան Արաբիային կոչ է արել «ազատվել բծից» եւ Թուրքիայի հետ համագործակցել այս հանցագործության քննությունն անցկացնելիս:

Ընդ որում՝ նա հայտարարել է, որ Խաշոգջիին սպանելու համար ուղարկվել է 15 մարդուց կազմված թիմ: Նա նշել է, թե գիտի՝ ով է կանգնած այս սպանության հետեւում, ինչպես նաեւ լրագրողի մասունքների գտնվելու վայրի մասին:

Հիշեցնենք, որ Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա մանրամասն կազմակերպված սպանություն է եղել։ Խաշոգջիի մարմինը դեռեւս չի գտնվել, սակայն լրատվամիջոցները հայտնել են, որ նրա մարմինը գտնվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսի նստավայրի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ