News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները միավորվել են՝ դիվերսիֆիկացնելու Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությունը։ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, դաշինք կազմելու հուշագրի ստորագրումից հետո «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ներկայացրեց իրենց դաշինքի նպատակները։

Նախ, ըստ Արամ Սարգսյանի, «դժբախտաբար, այս անցած 6 ամիսների ընթացքում՝ նույն ֆրանկոֆոնիայի ֆոնին, Գերմանիայի կանցլերի այցելության ֆոնին, միևնույն է՝ արտաքին ոլորտում կան թերացումներ», և իրենք, քանի որ արևմտյան արժեքներին կողմնակից են և արևմտյան ժողովրդավարության ջատագով, «հակված են լրացնելու այդ բացը»։

Միևնույն ժամանակ Արամ Սարգսյանը շեշտեց, որ հակառուսական ուժ չեն, պարզապես կարծում են, որ «այն ազդեցությունը, որն այսօր էլ կա, այսօր էլ տեսնում ենք, և բանեցվում է Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստանի իշխանությունների վրա, թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակում, թե՛ ԵԱՏՄ շրջանակում, չափից ավելի մեծ է, և այդ ազդեցությունը բալանսավորելու համար թե՛ մեր պետությանը, թե՛ գործող իշխանությանը, թե՛ հանրությանը գերկարևոր, գերանհրաժեշտ է լուրջ աշխարհաքաղաքական, գաղափարական ալտերնատիվ մոդելի կողմնակից քաղաքական միավորի առկայությունը քաղաքական դաշտում»։ 

Դաշինք ձևավորելու երկրորդ պատճառը ներքին քաղաքական դաշտի դիվերսիսֆիկացումն է, քանի որ ըստ Արամ Սարգսյանի՝ քաղաքական դաշտը չպետք է պատկանի մեկ ուժի․ «Այո, հեղափոխությունն արեց Նիկոլ Փաշինյանը, փառք ու պատիվ իրեն, բայց Նիկոլ Փաշինյանը ինքն էլ պնդում է, որ հեղափոխություն արել է ժողովուրդը, ողջ հայ ժողովուրդը Փաշինյանի գլխավորությամբ, և դա չի նշանակում, որ հեղափոխությունից հետո քաղաքական դաշտում պիտի լինեն միայն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները և ՔՊ-ն, բնականաբար, մենք հասկանում ենք, որ հեղափոխությունից հետո խորհրդարանում մեծամասնություն կազմելու է հեղափոխություն կատարած ուժը։ Բայց այդ հեղափոխությունը զրոյական արժեք կունենա, եթե քաղաքական դաշտում լինի միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»։

Արամ Սարգսյանը նշեց նաև, որ չեն լինելու իշխանության սխալներին սպասող քաղաքական ուժ, որպեսզի քննադատեն ու ցուցադրեն, թե ընդդիմություն են, այլ հնարավորինս փորձելու են ժամանակին ցույց տալ այն սխալները, որոնք թույլ տալ չի կարելի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ