News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Femen ֆեմինիստական շարժման ներկայացուցիչները Փարիզում բողոքի ակցիա են կազմակերպել, որտեղ անցկացվելու են Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ, հայտնում է BFM TV-ն:

Ակցիան սկսվել է տեղական ժամանակով առավոտյան մոտ 08:00-ին: Մինչեւ գոտկատեղը մերկացած երեք աղջիկներ կանգնել են Հաղթական կամարի դիմաց եւ քաղաք ժամանող համաշխարհային առաջնորդներին դիմավորել «Բարի գալուստ, ռազմական հանցագործներ» պաստառներով:

Հաղորդվում է, որ ոստիկաններն աղջիկներին ձերբակալել են:

Փարիզում նոյեմբերի 11-ին Հաղթական կամարի մոտ կհավաքվեն տարբեր պետություններից ավելի քան 70 պատվավոր հյուրեր՝ նշելու Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը:

Femen շարժումը ստեղծվել է 2008 թվականին Ուկրաինայում, ավելի ուշ պաշտոնապես գրանցվել է Ֆրանսիայում եւ մասնաճյուղ է ստեղծել Գերմանիայում: Նրա մասնակիցները հանդես են գալիս սոցիալական անարդարության եւ գենդերային խտրականության դեմ, ինչպես նաեւ քննադատում են եկեղեցուն եւ առանձին քաղաքական գործիչների:

Կազմակերպությունը հանրահայտ է դարձել բողոքի ակցիաների ժամանակ ուշադրություն գրավելու համար իր անդամների կողմից կուրծքը մերկացնելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news