News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Ես շատ կուզենամ, որ այս ընտրությունները մնան իրենց բուն բովանդակության մեջ, լինեն ԱԺ ընտրություններ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրելու ընտրություն»․- այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Եթե այս ընտրություններն էլ նախորդ՝ քաղաքապետի ընտրությունների նման ընթանան՝ ուժերին հեղափոխականների եւ հակհեղափոխականների բաժանելով, անկախ նրանից, թե փող է բաժանվել, թե ոչ, ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործվել է, թե ոչ, իմ կարծիքով, չեն լինի արդար։ Իսկ եթե ընտրություններում չկիրառվի այդ, լինի բանավեճի ինստիտուտ, որտեղ մարդիկ գան, իրենց տեսակետը հայտնեն, մեր հանրությունը ընտրելու հնարավորություն կունենա, մտածելու հնարավորություն կունենա»,– ասաց Արամ Սարգսյանը։

Նա չբացառեց «Մենք» դաշինքի ցուցակում նաեւ ԵԿՄ-ականների ներկայությունը. «ԵԿՄ–ում կան մարդիկ, որոնք եւ՛ հայրենիքին են ծառայություն մատուցել, եւ՛ կիսում են իմ գաղափարները, եւ կարող են լինել մեր ցուցակում։ Բայց եթե կան ԵԿՄ-ականներ, որոնք կիսում են «Դաշնակցության» գաղափարները, ապա կլինեն դաշնակցության ցուցակում, շատերը կլինեն ՔՊ ցուցակում, քանի որ Սասուն Միքայելյանն էլ է այնտեղ։ Եկեք այս խնդիրները հանգիստ թողնենք, քանի որ նախկինում էր, երբ ԵԿՄ-ն օգտագործվում էր իշխանության համար․ ԵԿՄ-ի վրա միայն կարող է ազդեցություն ունենալ Պաշտպանության նախարարությունը, որը համագործակցում է ԵԿՄ–ի հետ»։

Արամ Սարգսյանի խոսքով՝ իրենք չեն պայքարում, որ գան իշխանության, քանի որ հանրությունն ընտրել է Նիկոլ Փաշինյանին, եւ իրենք վարչապետի պաշտոնին չեն հավակնում։

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները այսօր՝ նոյեմբերի 10-ին, հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին կմասնակցեն դաշինքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ