News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԶՈՒ զորամասերից մեկում այսօր՝ նոյեմբերի 10-ին, նշվել է Հետախույզի օրը։ Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, պաշտպանության նախարարի և ԳՇ պետի տեղակալները, բարձրաստիճան սպաներ, հետախուզության վետերաններ, զինծառայողների հարազատներ, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներ:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը կարևորել է ռազմական հետախուզության դերն ու նշանակությունը թե՛ Արցախյան հերոսամարտի օրերին, թե՛ ժամանակակից մարտի վարման պայմաններում․ «Վերջին տարիները հայկական բանակի համար առանձնանում են մեծ ծավալներով ժամանակակից, նորարարական լուծումներով հագեցած և բարձր տեխնոլոգիական սպառազինության համալրմամբ: Բնական է, որ նման միջոցները առաջին հերթին հատկացվում են հետախուզական ստորաբաժանումներին: Եվ հպարտության մեծ առիթ է, որ այդ միջոցներից շատերը մշակվել կամ արտադրվել են Հայաստանում»,-ընդգծել է Դավիթ Տոնոյանը:

Միջոցառման ընթացքում տարբեր զորամասերի մի խումբ հետախույզներ պարգևատրվել են ՀՀ ԶՈՒ հետախուզական ստորաբաժանումները համալրվում են բարձր տեխնոլոգիական սպառազինությամբ․ Դավիթ Տոնոյան գերատեսչական մեդալներով, խրախուսվել շնորհակալագրերով, պատվոգրերով և նվերներով։

Տպել
Ամենաշատ