News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ուազա դեպարտամենտում Կոմպյենի հուշահամալիրում նոր հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է «Ինտերֆաքսը»: 

«1918 թվականի նոյեմբերի 11-ի զինադադարի 100-ամյակի առիթով պարոն Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի նախագահ եւ տիկին Անգելա Մերկելը՝ Գերմանիայի կանցլեր հաստատեցին այստեղ ֆրանս-գերմանական զինադադարի նշանակությունը ի բարօրություն Եվրոպայի եւ խաղաղության»,- Առաջին աշխարհամարտի զինադադարի ստորագրման վայրում տեղադրված հուշատախտակի վրա նշված է ֆրանսերեն եւ գերմաներեն գրառման մեջ:

Նոր հուշատախտակը կոչված է շրջելու էջը, որը բնորոշված է հուշահամալիրի վրա եղած պատմական գրառման մեջ. «Այստեղ 1918 թվականի նոյեմբերի 11-ին խորտակվեց Գերմանական կայսրության հանցավոր ամբարտավանությունը, որին հաղթեցին ազատ ժողովուրդները, որոնց նա փորձում էր շահագործել»:

Մակրոնն ու Մերկելը հուշահամալիրին ծաղկեպսակ են դրել, այնուհետեւ լռության րոպեից հետո այցելել են այն վագոնի պատճենը, որի մեջ 1918 թվականին զինադադարը ստորագրվել է: Ֆրանսիայի նախագահը եւ Գերմանիայի կանցլերը ստորագրել են Կոմպյենի թանգարանի «ոսկե մատյանում»:

«Խայտառակության վագոնը», ինչպես այն երբեմն անվանում են պատմաբաններն ու քաղաքական գործիչները, վերականգնվել է 1950 թվականին, քանի որ Առաջին աշխարհամարտի մասունքը 1945 թվականին հիտլերականները ոչնչացրել էին: Գերմանիան 1940 թվականին այս նույն վագոնում Ֆրանսիայի իշխանություններին ստիպել է ստորագրել «երկրորդ կոմպյենյան զինադադարը» կամ Ֆրանսիայի փաստացի կապիտուլյացիան:

Կիրակի՝ նոյեմբերի 11-ին, Ֆրանսիայում, որի տարածքում են ծավալվել Առաջին աշխարհամարտի հիմնական իրադարձությունները, որը երկրին վիթխարի վնաս էր պատճառել, տեղի կունենան հիշատակի հանդիսություններ, որոնց սպասում են ավելի քան 60 արտասահմանյան պետությունների եւ կառավարությունների ղեկավարների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news