News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Պետերբուրգում ակադեմիկոս Պավլովի փողոցում այրվել է НТВ հեռուստաընկերության արչտասահմանյան մակնիշի ավտոմեքենան: Անհայտ անձը գիշերը նախ փորձել է կոտրել ապակին եւ դյուրավառ խառնուրդը նետել գրասենյակի մուտքի դռան վրա, փոխանցում է Фонтанка.Ру-ն: 

Գործակալությունը հայտնում է, որ հրկիզման փաստը քննում են ԱԴԾ-ում, որտեղ արդեն դիտում են տեսանյութը: «Ֆոնտանկան» տեղեկացել է, թե ինչ արտաքին ուներ չարագործը, եւ դա ինչի հետ կարող էր կապված լինել:

«Ֆոնտանկայի» տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին, գիշերը մոտ 2:30-ին անհայտ անձը մոտեցել է ակադեմիկոս Պավլովի փողոցի 14Ա հասցեում գտնվող գրասենյակային կենտրոնին եւ դյուրավառ խառնուրդով շիշը նետել շենքի դռան վրա: Հիշեցնենք, որ այստեղ արդեն երկար տարիներ առաջին հարկում գտնվում է НТВ-Սանկտ Պետերբուրգ խմբագրության գրասենյակը: Չնայած դուռը կիսով չափ ապակյա է, «Մոլոտովի կոկտեյլը» ապակուց հետ է ցատկել կից կանգնած արտասահմանյան մակնիշի մեքենայի վրա: Արդյունքում տուժել է հեռուստաընկերության ծառայողական «Ֆոլքսվագենը»:

ԱԻՆ աշխատակիցներին իրադարձության մասին ահազանգել է մի պետերբուրգցի, որը պատահաբար անցել է այդտեղով: Նշենք, որ վարորդն առաջինն է օգնության շտապել եւ նույնիսկ փորձել է կրակն ինքնուրույն մարել:

«Ֆոնտանկային» հայտնի է դարձել, որ տեղի ունեցածով զբաղվում են ԱԴԾ մարզային վարչության Սահմանադրական կարգի պաշտպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի ծառայության աշխատակիցները: Համապատասխանաբար՝ այս պահին վարկածներից մեկը ծայրահեղականությունն է: Այսինքն՝ կապված НТВ-Սանկտ Պետերբուրգի կամ դաշնային НТВ-ի ռեպորտաժների հետ:

Անհրաժեշտ է, սակայն, նշել, որ այս գրասենյակային կենտրոնում են աշխատում ոչ միան НТВ-ի լրագրողները: Այսպես՝ այնտեղ են գտնվում նաեւ «Վեկտոր» ԳՀԻ-ի (անցյալ տարվա շահույթը կազմել է 3 մլրդ ռուբլի) մենեջերների հաստատությունը եւ «Ինտեգրալ փորձարարական գործարան» ԲԸ-ն (շահույթը՝ 306 մլն ռուբլի):

Տեղի ունեցածի իրավական գնահատականի տեսակետից՝ այս պահին ամեն ինչ միանշանակ չէ: Պաշտոնապես մեքենայի հրկիզումը պարունակում է «ունեցվածքի դիտավորյալ ոչնչացման» հանցակազմ, սակայն շիշը փաստացի նախ նետվել է դռան վրա: Իրավապահները, հավանաբար, կանգ կառնեն դասական խուլիգանության վրա, քանի որ իրավախախտի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: Ինչ վերաբերում է նրա անձին, ապա «Ֆոնտանկայի» տեղեկություններով՝  Պետանվտանգության օպերատիվ աշխատողներն արդեն առգրավել են ինչպես շենքի վրա, այնպես էլ նրան մոտենալու եւ նրանից հեռանալու ճանապարհներին տեղադրված խցիկների տեսանյութերը: Դրանցում երեւում է, որ տղամարդը մոտ 30 տարեկան է: Ընդ որում՝ ակցիան կատարելիս նրա դեմքը բաց է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մերձմոսկվայում կինը կծել եւ ծեծել է ոստիկաններին
Երկրորդ ոստիկանը վերքեր է ստացել կծելու հետեւանքով...
Ոստիկանները Վանաձորում չարաշահումներ են բացահայտել․ համայնքին պատճառվել է մոտ 16․9 մլն դրամի վնաս
Փաստի առթիվ հարուցվել է քրգործ, ձեռնակրվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Փամբակ գյուղի բնակիչը խոստովանել է, որ ինքն է բենզասղոցով 17 ծառ հատել
Ձեռնարկվում են միջոցառումներ մնացած ծառերը հատած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ…
Ավտոբուսում գողացել էին կնոջ դրամապանակը. Դեպքից 4 ժամ անց 21-ամյա Խաչիկը բերման է ենթարկվել
Մայիսի 24-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ ժամը 17.10-ից 17.40-ն ընկած ժամանակահատվածում…
Վրաստանում «գողական աշխարհի» անդամների դեմ կեղծ ցուցմունքների համար 3 անձ ձերբակալվել է
Քննությունը պարզել է, որ, երբ դատաքննության ժամանակ մեղադրյալներին հարցաքննել են որպես վկա, նրանք կեղծ ցուցմունքներ են տվել...
Գողության դեպք միկրոավտոբուսում. Գրպանահատը բռնվեց գողությունից րոպեներ անց
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր…