News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը «Քաղաքացիական պայամանագիր»  կուսակցության ընտրական ցուցակով չի առաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա ասաց NEWS.am-ի հետ զրույցում: Նշենք, որ մնացած մարզերում մարզպետներն առաջադրվելու են ՔՊ ընտրական ցուցակով:

«Ես չեմ պատրաստվում առաջադրվել, շարունակելու եմ պաշտոնավարել, ամեն ինչ նորմալ է, նորմալ աշխատանքային հունով ամեն ինչ առաջ է գնում»,- նշեց Հունան  Պողոսյանը:

Հարցին, թե այժմ գո՞հ է մարզի բնակչությունն իր աշխատանքից, քանի որ նրա նշանակմանն արձագանքել էին՝ ճանապարհ փակելով, Հունան Պողսյանն ասաց, որ «ընդամենը 4 հոգի» են ճանապարհ փակել:

«Ճանապարհ փակել էին ընդամենը 4 հոգի․ դուք անընդհատ անդրադառնում եք դրան, իսկ որ 40 հազար հոգի գրկաբաց, սիրալիր ընդունում են, դրան չեք անդրադառնում»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ է նշանակվել հոկտեմբերի 16-ին: Մարզի բնակիչները Փաշինյանի այս որոշումը դժգոհությամբ էին ընդունել:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
ԿԸՀ նախագահ. Ընտրական գործընթացի ժամկետների խախտումներ չեն հայտնաբերվել
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է, որ ընտրական գործընթացի ժամկետները չեն խախտվել...
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի արտահերթ նիստը. օրակարգում ԿԸՀ գործունեության հաղորդումն է
Նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ...
Ամենաշատ