News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը առաջիկա օրերին հանդիպելու է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին` քննարկելու բացօթյա առեւտուրն արգելելու դեմ բողոքող առեւտրականներին հուզող խնդիրները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը, ով մասնակցել է Կառավարության շենքի դիմաց առեւտրականների կողմից կազմակերպված ակցիային:

«Խնդիրն այն չէ, որ մենք դեմ ենք բարձր մակարդակի առեւտրի կազմակերպմանը:  Մենք առաջարկում ենք, որ լուծվի խնդիրը շահավետ պայմաններով` առեւտրի կետերը տեղակայվեն քաղաքացիներին հնարավորինս մոտ եւ հարմար վայրերում, ինչպես նաեւ առեւտուր իրականացնողների համար նորմալ պայմաններ ապահովվեն»,-նշեց Ալավերդյանը:

Նրա խոսքով, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները բացօթյա առեւտրի արգելքի հետ կապված հարցը  բարձրացրել են ԱԺ հայտարարությունների ժամին, սակայն առայժմ արձագանք չի եղել: Ուստի, ըստ Ալավերդյանի, խնդրի լուծման բանալին գուցե պետք է փնտրել քաղաքապետարանում: «Ես ինքս խնդիր ունեմ դեմ առ դեմ հանդիպել քաղաքապետի հետ, քանի որ մի քանի կուտակված հարցեր ունեմ դեռեւս նախկին քաղաքապետ Բեգլարյանի ժամանակվանից, որոնց կավելացնեմ նաեւ բացօթյա առեւտրի արգելման հետ կապված հարցը»,-հավաստիացրեց պատգամավորը:

Նկատենք, որ Կառավարությունը փետրվարի 15-ին եւս չի արձագանքել բողոքի ակցիայի մասնակիցներին: Նրանք տեւական ժամանակ վանկարկել են «Պատասխան», սակայն, չստանալով որեւէ արձագանք կառավարության աշխատակիցների կողմից,  շարժվել են դեպի Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակ` բողոքն այնտեղ շարունակելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ