News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի աճյունը այսօր՝ նոյեմբերի 11–ի գիշերը տեղափոխվել է Հայաստան։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամ, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։

Օլիմպիական չեմպիոնի աճյունը Հայաստան է տեղափոխվել Մոսկվա–Երեւան չվերթով՝ ժամը 3։30–ին։

Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-19:00-ն Գյումրիի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Հոգեհանգստի արարողությունը՝ ժամը 18:00-19:00-ն:

Երեւանում քաղաքացիական հրաժեշտը տեղի կունենա նոյեմբերի 13-ին՝ 10:00-15:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հուղարկավորությունը՝ նույն օրը ժամը 16:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում:

Հիշեցնենք, որ Օլիմպիական չեմպիոն, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Յուրի Վարդանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում:

 Յուրի Վարդանյանը 43 համաշխարհային ռեկորդների հեղինակ է, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի եւ Խորհրդային Միության քառակի չեմպիոն: Նա իր մարզական կարիերայի ընթացքում նվաճել է ավելի քան 100 ոսկե մեդալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ