Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը 15-ին տեղի կունենա Գորածդիր մարմնի նիստ, իսկ արդեն ժամը 16.00-ին՝ կուսակցության խորհրդի նիստ, որը վարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նշենք, որ օրակարգում առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ կապված հարցերն են, այդ թվում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, իսկ մասնակցելու դեպքում նաեւ համամասնական ցուցակի հարցը։