News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այս պահին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում դեռ ընթանում է ՀՀԿ խորհրդի նիստը. քիչ առաջ շենքից բարկացած դուրս եկավ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, արագ նստեց մեքենան ու հեռացավ։

NEWS.am-ի տեղեկություններով այսօր ՀՀԿ համամասնական ցուցակն չի հրապարակվելու։

Նշենք, ՀՀԿ խորհրդի նիստը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի օրակարգում առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ կապված հարցերն են, այդ թվում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, իսկ մասնակցելու դեպքում նաեւ համամասնական ցուցակի հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ