News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը հնարավոր է շատ ուզենա եղած քաղաքական ուժերից որեւէ մեկին մի փոքր ավելի թաքուն կամ բացահայտ սատարել, որ ունենա իրեն ավելի հարմար ընդդիմություն։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

Նրա խոսքով, հարցը հիմա մի բանի մասին է. «Մենք ԱԺ-ում ունենալու են երկու բեւեռ, թե մեկ բեւեռ։ «Եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է նոր Հայաստան կառուցելու իր ձգտման մեջ, ինքը մենակ մնալով քվեախցիկում, քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին։ Նա այլընտրանք պետք է որ չտեսնի, որպես բանավեճի գործընկեր ապագա խորհրդարանում։ Եթե նա դա չանի, ուրեմն ուզում է ունենալ գրպանային ընդդիմություն»,-ասաց Վիգեն Սարգսյանը։

Նրա խոսքով, ՀՀԿ-ի իշխանության օրոք էլ եղել է դեպքեր, որ երբ ՀՀԿ-ն գնացել է ընտրությունների, փորձել է հասկանալ, թե ով կարող է լինել ընդդիմություն. «Բայց ՀՀԿ-ն վերջին ընտրություններում չի ունեցել այնքան բարձր վարկանիշ, որ իր տոկոսից փորձի մեկ ուրիշին ձայն տալ։ Մենք փորձել ենք, որ մեր տոկոսը բարձրանա եւ պարոն Փաշինյանի տոկոսին մոտենա»,-ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ