News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանը չի մասնակցելու ընտրություններին, ցուցակում չի լինելու նաեւ Կարեն Կարապետյանը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

Նա հայտարարեց, որ ՀՀԿ-ի ցուցակն արդեն կա, ուղղակի չեն հրապարակում։ Հարցին, թե ինչու չեն հրապարակում, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Որովհետեւ դա ֆիրմայի գաղտնիքն է, որ հոբելյարը ժամանակից շուտ չուրախանա»։

Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաեւ ՀՀԿ նախագահի ընտրության հարցին, նշելով, ր ՀՀԿ նախագահի հարցը լուծում է համագումարը. «Մենք 2019-ի գարնանը այսպես թե այնպես պետք է ունենայինք համագումար, որտեղ պետք է ձեւավորվի կուսակցության ղեկավար կազմը։ Կարծում եմ՝ այս ընտրություններն առաջ բերելու նպատակներից մեկը նաեւ մեր կուսակցությանը նորմալ համագումար կազմակերպելու հնարավորությունից զրկելն էր տակտիկական առումով։

Մենք ունեինք հնարավորություն անել ձեւական համագումար, ինչպես անում են շատ կուսակցություններ, բայց ես կարծում եմ, որ համագումարը չափազանց կարեւոր գործիք է։ Մեր սխալներից մեկը ժամանակի մեջ նաեւ եղել է այն, որ կորցրել ենք ուղիղ կապը մեր կուսակցական գործընկերների հետ։ Դրա համար որոշեցինք նորմալ անցկացնել համագումար ընտրություններից հետո»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Ամենաշատ