News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական Daily Sabah թերթի հետաքննությունների բաժնի ղեկավար Նազիֆ Կարամանը Al Jazeera-ին պատմել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի վերջին խոսքերի մասին։

«Ես խեղդվում եմ․․․ Հանեք վրայիցս այս պարկը։ Ես կլաուստրոֆոբիա ունեմ»,- Կարամանի խոսքերով՝ ասել է նա մահվանից առաջ։

Նա հայտնել է, որ աուդիոձայնագրության համաձայն՝ Խաշոգջիին 7 րոպե խեղդամահ են արել։

Ըստ Al Jazeera-ի՝ թուրք լրագրողի խոսքերը վկայում են այն մասին, որ թուրքական կողմն արդեն ավարտել է այս հանցագործության հետաքննությունը։

Կարամանը հայտարարել է, որ թերթը շուտով կհրապարակի լրագրողի սպանության հետ կապված մանրամասները։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Խաշոգջիին կանխամտածված սպանել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ