News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փարիզում, Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100 ամյակին նվիրված, բացվել է Խաղաղության համաժողով՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Այն նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ որպես պատասխան ժամանակակից աշխարհում լարվածության աճին։ Պետությունների եւ կառավարությունների ղեկիավարները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները համաժողովին եկել էին Հաղթական կամրջի մոտ հանդիսավոր արարողություններից եւ Ելիսեյան պալատում ճաշից հետո։

Համաժողովը բացել է Մակրոնը, ով իր խոսքում ընդգծել է նման միջոցառումների կարեւորությունը եւ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դրա անցկացման գործում։

Բացմանը ելույթով հանդես են եկել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը որոշել է չմասնակցել համաժողովին։

Խաղաղության համաժողովի աշխատանքները կտեւեն 3 օր՝ մինչեւ նոյեմբերի 13-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ