News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կիրակի օրը հզոր ցիկլոնը հարեւան Սաուդյան Արաբիայից եւ Քուվեյթից հետո ծածկել է կատարը՝ իր հետ բերելով սելավներ ու կայծակ, ինչը այստեղ մի քանի տարի չէին տեսել՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Արեւային եղանակին միանգամից փոխարինել է մութը, երկնքում սեւ ամպեր են կուտակվել, լսվել են ուժեղ որոտներ, սելավ է տեղացել եւ փայլատակել է կայծակը։

Անձրեւատար խողովակների բացակայության պատճառով արձրեւաջրերը Դոհայի փողոցներն անանցանելի գետերի են վերածել, ինչի հետեւանքով կենտրոնական մայրուղիներում երկար խցանումներ են առաջացել։

Անցյալ տարվա աշնան եւ ձմռան ամիսներին Կատարում ընդամենը մեկ-երկու անգամ թույլ անձրեւ է տեղացել, այն էլ՝ 10 րոպեից ոչ ավել։

Հինգշաբթի օրվանից Պարսից ծոցի շրջանում առատ անձրեւներ են տեղում, որոնք շոգ երկրների անպատրաստ ենթակառուցվածքների պատճառով ճանապարհներին փլուզումների, սեփական տներում եւ պետական հիմնարկներում էլեկտրաէներգիայի խափանումների են հանգեցնում։ Քուվեյթի հպատակներին աղետի կողմից հասցված լուրջ նյութական վնասների համար պաշտոնից հեռացվել է էմիրության հասարակական աշխատանքների նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ