News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Aerosmith ռոք-խմբի կիթառահար Ջո Փերիին Նյու Յորքում համերգից հոսպիտալացրել են։ Ելույթի ժամանակ 68-ամյա երաժիշտը վատ է զգացել, եւ նրան հիվանդանոց են տեղափոխել՝ տեղեկացնում է TMZ-ն

Ականատեսների խոսքերով՝ Փերին բեմից գնացել է հարդարման սենյակ եւ կորցրել գիտակցությունը։ Ժամանած բժիշկներն ինտուբացիա են արել, այնուհետեւ կիթառահարին թթվածնի դիմակ են հագցրել ու պատգարակով տարել։

Փերիին մոտ մարդիկ ասել են, որ նա վերջին շաբաթներին շնչելու հետ կապված խնդրներ ունի։

Փերին Madison Square Garden սպորտային համալիրում հանդես էր գալիս հեղինակ-կատարող Բիլի Ջոելի հետ։ Դեպքի ժամանակ վերջինս բեմի վրա է եղել եւ կատարվածի մասին չի իմացել։ Հանդիսատեսի հոծ բազմության միջով անցնելու համար բժիշկներից բավական ջանքեր է պահանջվել։

Aerosmith խումբը ստեղծվել է 1970 թվականին՝ Բոսթոնում։ Իրենց գործունեության ընթացքում խմբի անդամները թողարկել են 15 ալբոմներ, որոնք վաճառվել են 150 միլիոն օրինակով։ Այսօրվա դրությամբ վերջին Music from Another Dimension! սկավառակը վաճառքի է հանվել 2012թ․ նոյեմբերին։ Խումբն արժանացել է 4 «Գրեմմի»-ի, 2001թ․ ընդգրկվել է ռոքնռոլի Փառքի սրահում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ