News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելական ռազմական ավիացիան կիրակի երեկոյան մի շարք հարվածներ է հասցրել Գազայի հատվածին։ Այս մասին հայտարարել է նորությունների Samaa News կայքը։

Նրա տեղեկություններով՝ ուղղաթիռներից առնվազն յոթ հրթիռներ են արձակվել անկլավի հարավում Խան Յունիս քաղաքի շրջանում թիրախների ուղղությամբ։ Լրատվամիջոցը նաեւ հաստատում է, որ թռիչքների հետեւանքով զոհվածներ եւ վիրավորներ կան, սակայն նրանց թիվը հայտնի չէ։

Միաժամանակ, Maan գործակալությունը տեղեկացնում է, որ ներկա պահին տեղեկատվություն կա միայն երկու տուժածի մասին։ Թե որն է եղել օդային գրոհների նպատակը, չի հստակեցվում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ