News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռոսկոսմոսը» «Սոյուզ-ՖԳ» հրթիռ-կրիչի շահագործումը կդադարեցնի 2019 թվականին վերջին: Վարչության պետ Դմիտրի Ռոգոզինը Twitter-ում հայտնել է, որ 2020-ի հունվարից «Սոյուզ» մարդատար տիեզերանավը Բայկոնուրից կարձակվի «Սոյուզ 2.1.ա» հրթիռով, հաղորդում է Meduza-ն:

Հոկտեմբերի 11-ից Բայկոնուրից միջազգային տիեզերակայանի նոր անձակազմին ուղարկելու ժամանակ «Սոյուզ-ՖԳ»-ի առաջին եւ երկրոդ աստիճանների բաժանման սխալ աշխատանքի պատճառով  վթար էր տեղի ունեցել:

Վթարից հետո «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Ալեքսեյ Օվչինինը եւ ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Նիկ Հեյգը հաջողությամբ վայրէջք էին կատարել:

«Սոյուզ-ՖԳ» հրթիռ-կրիչը, որը «Սոյուզ-Ու»-ի փոփոխված տարբերակն է, առաջին անգամ արձակվել է  2001 թվականի մայիսին: 2018 թվականի օգոստոսին հաղորդվում էր, որ «Պրոգրես» հրթիռատիեզերական կենտրոնը կդադարեցնի «Սոյուզ-ՖԳ» հրթիռի արտադրությունն այն պատճառով, որ դրա համար օգտագործվում են ուկրաինական արտադրության բաղադրիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ