News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը նախատեսում է Galaxy F սմարթֆոնի վաճառքը սկսել 2019 թվականի մարտին, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը։

Արդյունաբերությունում իր աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ ընկերությունը Galaxy S10 սմարթֆոնը կներկայացնի 2019 թվականի փետրվարին, իսկ մարտին՝ Galaxy F–ն ու S10 մոդելը, որը կունանա հինգերորդ սերնդի բջջային ցանցին միանալու հնարավորություն։

Թղթակիցները կարծում են, որ ճկուն էկրանով սմարթֆոնի շնորհանդեսը կարող է կայանալ փետրվարին Mobile World Congress բջջային արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին, իսկ մարտին նախատեսված է վաճառքի պաշտոնական մեկնարկը։

Samsung Electronics–ի ՏՏ եւ բջջային հեռախոսների ստորաբաժանման ղեկավար Դոնգ Ջինը հայտարարել է, որ կթողարկվի առնվազն 1 մլն Galaxy F սմարթֆոն։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նորույթը կարժենա շուրջ 1.8 հազար դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ