Հայաստանի ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:
Հանձնաժողովի նիստի օրակարգում են նաեւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հաշվապահական հաշվառման մասին օրենքի նախագծերը, ինչպես նաեւ
Բյուջետային գրասենյակի հաշվետվությունը` 2018 թվականի երրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ: