News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցեւը հանդիպեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի հետ:

Ողջունելով հայ գործընկերոջը` Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարը նշեց, որ մեր երկրներին միավորում են պատմական ամուր արմատներն ու երկարամյա գործընկերային հարաբերությունները, այդ թվում եւ իրավապահ ոլորտում:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին հետագայում էլ ամրապնդել համագործակցությունը առկա եւ նոր քրեական մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարի շրջանակում:

Երկկողմ փոխգործակցության արդյունավետ գործիքներից մեկն էլ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության Միավորված կոլեգիան է: Վլադիմիր Կոլոկոլցեւը համոզմունք հայտնեց, որ Կոլեգիայի հերթական նիատը Հհայաստանի Հանրապետությունում, 2019 թվականին, ինչպես միշտ, կանցկացվի բարձր մակարդակով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջպետական օպերատիվ-կանխարգելիչ «Որոնում» գործողությանն ու Ինտերպոլի շրջանակներում համատեղ գործունեությանը վերաբերող հարցեր:

Վլադիմիր Կոլոկոլցեւը պատրաստակամություն հայտնեց շարունակելու հայ մասնագետների ուսումնառությունը գերատեսչական ուսումնական հաստատություններում` բարձրագույն կրթության ծրագրերով, ու որակավորման բարձրացման դասընթացներում` հանցավորության դեմ պայքարի առանցքային ուղղություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ