News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերին հիմնադրված «Սասնա ծռեր» կուսակցությունը ԱՄՆ-ում թելեթոն է անցկացնում:

Կուսակցության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, նոյեմբերի 11-ին՝ ժամը 18.00-ին, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայանում է թելեթոն նվիրված «Սասնա ծռերին»: Հայաստանի ժամանակով թելեթոնը սկսվել է այսօր՝  ժամը 6.00-ից: Թելեթոնը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը գրանցվել է նոյեմբերի 8-ին եւ արդեն հայտարարել է, որ մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին: Կուսակցության համահիմնադիր Վարուժան Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ կուսակցության ցուցակը, համագործակցության ձևաչափը դեռ քննարկվում են: Նա նաեւ նշել էր, որ ամենայն հավանականությամբ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կլինի իրենց ցուցակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ