News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Տիկին Զիտայի տնակի հատակը թեք է: Դա զգացվում է սենյակում տեղաշարժվելիս:

«Թեքը դժբախտության կեսն է: Ավելի վատթարն այն է, որ տունը խոնավ է: Նայիր պահարանի անկյունը»,- մեկնաբանեց ժամանակավոր տնակի տիրուհին՝ ցույց տալով առնետների այցելությունների հետքերը:

Ընտանիքը ժամանակավոր տնակում է բնակվում երեք տասնյակ տարի, այստեղ մի քանի սերունդ է մեծացել: Հիմա էլ ընտանիքում փոքր երեխաներ կան: Մարդիկ հենց այսպես էլ ապրում են՝ խոնավության, ցրտի, նեղվածքի պայմաններում: Հետեւանքն էլ հոդերի հիվանդություններն են, բրոնխիտը, ասթման:

Գործնականում անհնար է տնակը տաքացնել: Հենց որ էներգիայի աղբյուրը մարում է, ջերմությունն ակնթարթորեն բարակ պատերով չքանում է: «Ազգականներս պատուհանները փոխեցին: Հինը մեզ տվեցին վառելու համար»,- տիկին Զիտան ցույց է տալիս պատի մոտ դարսված շրջանակները: Փողը ոչ միայն ջեռուցմանը չի բավականացնում, այլ նաեւ դեղորայքին: Սնունդը պատրաստում են բալոնով գազի վրա: Ամբողջ տնակն այն չափերն ունի, որ անձնական տարածքի մասին խոսելն ավելորդ է: Հարմարվետության միակ փոքր խորհրդանիշը սեփական զուգարանն է, որտեղ մի կերպ կկարողանաս շրջվել: Փոխարենը՝ գոնե փողոցում չէ, ինչպես շատ այլ տնակների դեպքում: Սակայն լողանալու համար, միեւնույն է, պետք է կա՛մ, բաղնիք գնալ, կա՛մ ծանոթների մոտ:

Չնայած պետությունը ձեւականորեն իր պարտքը կատարել է բազմաբնակարան շենքերում իրենց բնակարանները կորցրած գյումրեցիների առաջ, իրականում տասնյակ եւ նույնիսկ հարյուրավոր ընտանիքներ շարունակում են ապաստանել ժամանակավոր տնակներում: Այն ընտանիքները, որոնք ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել բնակարանով ապահովելու ծրագրից, ինչպես նաեւ 30 տարում աճած ընտանիքները, որոնք ուղղակիորեն չեն տեղավորվում մեկսենյականոց բնակարաններում: Այս պատճառով Գյումրիում դեռեւս ժամանակավոր տնակների ամբողջական թաղամասեր կան:

«Թող կառավարության անդամները գան, այստեղ ապրեն: Նրանք, ախր, կես ժամ էլ չեն դիմանա,- զայրանում է տիկին Զիտան: - Որտեղ ասես գրել ենք: Ոչ մի արդյունք չկա, միայն թղթերն են վերադարսում»:

Տիկին Զիտան ծնունդով Գյումրիից չէ, Թբիլիսիից է վաղուց եկել: «Մամուլից շատերն են գալիս, նկարահանում, գրում: Բայց ի՞նչ կարող են անել նրանք : Օգուտ չկա»,- հոգոց է հանում կինը:

Դեռահաս Գուրգենը հրաժարվում է խցիկի առջեւ պատմել ժամանակավոր տնակում կյանքի եւ ուսման մասին: Սակայն ապագայի ծրագրերի մասին հաճույքով է պատմում: «Դպրոցը կավարտեմ, ավիացիոն ինստիտուտ կընդունվեմ: Անպայման օդաչու եմ դառնալու»,- ասում է Գուրգենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փետրվարի 13-ից 19-ը տարածաշրջանում գրանցվել է 11 երկրաշարժ
Փետրվարի 14-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 48 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ...
Թուրքիայում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ
Այս պահին ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան…
Փետրվարի 5-ից 12-ը Հայաստանի եւ Արցախի տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ
Փետրվարի 6-ին ԱՀ-Ադրբեջան սահմանային գոտում՝ Քարվաճառ քաղաքից 15 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ...
Բենգալյան ծոցում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Բենգալյան ծոցում Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիների շրջանում սեյմոլոգները 6,0 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել…
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ
Աղետի հետեւանքով երեք մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 17-ամյա աղջիկ…
Ինդոնեզիայի ափերին տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ
Այս պահին ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան…
Ամենաշատ