News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան եւ ամերիկյան  տեխնոլոգիական հսկաները, այդ թվում՝ Microsoft–ը, կոչ են արել համաշխարհային կառավարություններին ու ընկերություններին սատարել նոր նախաձեռնությունը կապված համացանցի կարգավորման ու այնպիսի սպառնալիքների դեմ պայքարի հետ, ինչպիսիք են՝ կիբեռհարձակումները, առցանց գրաքննությունը եւ ատելության խոսքը (hate speech), փոխանցում է Reuters–ը։

«Կիբեռտիրույթում վստահության եւ անվտանգության փարիզյան կոչ» հայտարարությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս ունի կիբեռտիրույթի կարգավորման ջանքերը վերակենդանացնել։

Փաստաթղթում, որը սատարում են շատ եվրոպական երկրներ, կողմերը վճռականորեն կոչ են անում կառավարություններին ուժեղացնել պաշտպանությունը ընտրություններին կիբեռմիջամտությունների դեմ  եւ կանխել կոմերցիոն գաղտնիքի գողությունը։

«Այժմ, երբ մարդկության կեսը գտնվում է համացանցում, մեզ անհրաժեշտ է համացանցի կազմակերպման նոր միջոցներ գտնել։ Հակառակ պարագայում, համացանցը ինչպես մենք գիտենք այսօր՝ ազատ, բաց եւ անվտանգ, կվտանգվի նոր սպառնալիքներով»,–հայտարարել է  Մակրոնի աշխատակազմի ներկայացուցիչը։

Փաստաթղթին ԱՄՆ–ի միանալու շուրջ բանակցությունները շարունակվում են։ ԱՄՆ խոշոր տեխնիկական ընկերությունները, այդ թվում՝ Facebook–ը, Google–ը,  Alphabet–ը միացել են փաստաթղթին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Հոնկոնգն առաջինն է Ասիայում, որը թույլ է տվել ETF առևտուրը Bitcoin և Ethereum կրիպտոարժույթների հիման վրա
Համապատասխան թույլտվություն է ստացել ChinaAMC (HK)  ընկերության Հոնկոնգի բաժինը
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Ամենաշատ