News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ կապված ոչ մի ձայնագրություն չի ստացել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ձայնագրությունները փոխանցվել են Ֆրանսիային, Բրիտանիային եւ Գերմանիային, սակայն Լե Դրիանն ասել է, որ որքան ինքը տեղյակ է, նման բան չի եղել:

Հարցին՝ արդյոք դա չի նշանակում, որ Էրդողանը ստում է, Լե Դրիանն ասել է. «Դա նշանակում է, որ նա որոշակի քաղաքական խաղ է խաղում հաշվի առնելով հանգամանքները»:

Հիշեցնենք, որ սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել։ Սակայն հոկտեմբերի 25-ին Սաուդյան Արաբիայի դատախազը հայտնել էր, որ Խաշոգջիին կանխամտածված սպանել են։ Լրագրողի մարմինը դեռեւս չի գտնվել։ Ասում են, թե նա թաղվել է գլխավոր հյուպատոսի առանձնատան բակում։

Հիշեցնենք, որ Ստամբուլի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Խաշոգջիին խեղդամահ են արել, նրա մարմինը անդամատել եւ ոչնչացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ