News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իրեն ու իր երեխաներին սպառնում են, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Ըստ նրա, նա եւ իր ընտանիքը սպանության սպառնալիքներով հաղորդագրություններ են ստանում: Զուրաբիշվիլին նշել է, որ նա եւ իր երեխաները ստացել են ձայնային հաղորդագրություններ:

Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, այդ ձայնային հաղորդագրությունների հեղինակների ինքնությունն արդեն պարզվել է, եւ նրանք նախկին զինվորականներ են, որոնք կապված «Միացյալ ազգային շարժման» հետ:

Sputnik-Վրաստանը նշում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին երկու երեխա ունի, որդի՝ Թեյմուրազը եւ դուստր՝ Կետեվանը: Նրանք մեծացել են Փարիզում, որտեղ ծնվել եւ մեծացել է իրենց մայրը: Թեյմուրազը 23 տարեկան է, Կետեվանը նրանից փոքր է: Թեյմուրազը որոշել է կյանքը նվիրել դիվանագիտությանը: Այս պահին նա ապրում է Նյու Յորքում եւ աշխատում է ՄԱԿ-ի առաքելությունում: Կետեվանն ապրում է Փարիզում, որտեղ տեղական հեռուստաալիքներից մեկում հաղորդավար է աշխատում:

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում է Զուրաբիշվիլին եւ նախկին իշխող «Միացյալ ազգային շարժմում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, պետք է տեղի ունենա մինչեւ դեկտեմբերի 2-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ