News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Վիտալի Միլոնովը առաջարկել է Instagram–ում ՌԴ բոլոր օգտատերերի համար օրվա ընթացքում մեկ ժամից ավելի առցանց լինելու արգելք սահմանել, բացառություն կկազմեն պրոֆեսիոնալ ընկերությունները, իսկ բլոգերների գործունեությունը առաջարկվում է դադարեցնել գովազդից ստացվող եկամտից հարկ չվճարելու համար։ Այս մասին նա հայտնել է «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությանը։

Նա պարզաբանել է, որ առաջարկում է սահմանափակել սոցցանցի օգտագործման ժամանակը կես ժամից մեկ ժամ օրվա ընթացքում։

Միլոնովի կարծիքով՝ անհրաժեշտ է մշակել եւ թողարկել սոցիալական գովազդ, որը ցույց կտա, թե որքան հիմար տեսք ունի մարդը, որը երկար ժամանակ է անցկացնում Instagram–ում։ Բացի այդ, Միլոնովը նշել է, որ սոցցանցից կախվածությունը պետք է պաթոլոգիա ճանաչել։

Միլոնովը սոցցանցերից կախվածությունը կապել է պիոներական կազմակերպությունների ու «Կոմսոմոլի» վերացմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ