News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեում բարձիթողի իրադրություն է։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ հայտարարել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Խաչատրյանը։

Արթուր Խաչատրյանը պնդում է՝ կոմիտեի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը, հայտնվելով ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եւ դառնալով կոմիտեի ղեկավար, «կոմիտեի մյուս ստորաբաժանումների ղեկավարներին վերեւից է նայում, կարծես ինքը երկրի ղեկավարն է, մենք էլ նրա ճորտերը»։

«Թավշյա հեղափոխությունից հետո կոմիտեի նախագահ է նշանակվել հեղափոխության ընթացքում քչից–շատից քայլած Հռիփսիմե Գրիգորյանը, որը մինչ այդ կոմիտեի նախագահի թիմում խորհրդատու է եղել, իսկ քանի որ հետհեղափոխության փուլում քաղաքական, հայեցողական եւ վարչական պաշտոններում պետք է լինեին բարեփոխումներ, նա ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում, ինչպես ինքն է սիրում նշել մատ անելով հայտնվեց իր անմիջական ղեկավարի տեղում։ Նման տեսակը պետք է արմատախիլ արվի»,–նշում է կոմիտեի փոխնախագահը։

Նա պնդում է՝ կոմիտեի նախագահը մտադրվել է իրեն ազատել աշխատանքից առանց իրական եւ իրավական հիմքերի. «Նոյեմբերի 9-ին գաղտագողի շրջանառության մեջ է դրվել Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Խաչատրյանիս աշխատանքից ազատման վերաբերյալ նախարարի հրամանի նախագիծը առանց իրական եւ իրավական հիմքերի։ Իսկ դա այն պարագայում, երբ նույն ժամանակահատվածում շուրջ երկու ժամ կոմիտեի նախագահի աշխատասենյակում հորդորվում էր ինձ ազատման դիմում գրել, այնուհետեւ չհաջողելով նախագահ Հռիփսիմե Գրիգորյանի կողմից շեշտվում էր, որ շաբաթ–կիրակի երկուստեք պետք է մտածենք երկուսով, այնինչ ինքն արդեն միջնորդագրեր էր ուղարկել անօրինական հրաման շրջանառելու համար՝ փորձելով ժամանակ կորզել»։

Արթուր Խաչատրյանը հավաստիացնում է՝  փոխնախագահի պաշտոնում կոմիտեի նախագահն իր թեկնածուն ունի, որին խոստացել է այդ պաշտոնը, իսկ իրեն խորհուրդ է տալիս ընտրել աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնը։ «Ցանկալի թեկնածուի անունը շահարկվում է որպես փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածու»,–հայտնում է Խաչատրյանը։

Նա նաեւ հավելում է՝ կոմիտեում բարձիթողի վիճակ է. «Մալբրի համակարգում ոչ մի գործի մակագրություն առկա չէ, այլ կան միայն որոշակի ժամկետային գործերի մասին տեղեկություններ, որոնց չկատարումը իմ կողմից կարող է դիտարկվել որպես աշխատանքի ուշացում։ Բոլոր գործերը մնում են կիսատ, ցաքուցրիվ վիճակում, կոմիտեում բարձիթողի իրադրություն է։ Չկա աշխատաժամանակի սկիզբ ու ավարտ, գրություններն հասնում են կոմիտեի նախագահին ու տեղից չեն շարժվում»,–ահազանգում է Խաչատրյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Ամենաշատ